Խոսք
Արի Անդրանիկյան. Այսպես էին խոսում նորանկախ Հայաստանի նորաստեղծ բանակի մասին
Այսպես էին խոսում նորանկախ Հայաստանի նորաստեղծ բանակի մասին...
Ջերեմի Մաքքենզի․ «Հայկական բանակը շատ լավ պատրաստված է»
««Ես զարմացա, թե ինչպիսի առաջընթացի կարող է հասնել հայկական բանակը այս կարճ ժամանակամիջոցում»,— այսպիսի հայտարարությամբ երեկ հանդես եկավ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատար տեղակալ Ջերեմի Մաքքենզին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցած մամլո ասուլիսում։
Իր կողմից նա Ավելացրեց, որ այցելել է Հայաստանում տեղակայված ռազմական բազաներ, ռազմական ակադեմիա և կարծում է, որ մեկ տարվա ընթացքում Հայաստանի զինված ուժերը հրաշալի աշխատանք են կատարել, պատրաստելով բարձր մակարդակի ռազմական մասնագետներ։ Իհարկե, նշեց գեներալ Մաքքենզին, դեռ անելու շատ բան կա»:
«Ազգ», 02.08.1995


