«  Փետրվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Яндекс.Метрика


Արի Անդրանիկյան. Ղարաբաղյան շարժումը հայոց պատմության ամենալուսավոր էջն է

Արի Անդրանիկյան. Ղարաբաղյան շարժումը հայոց պատմության ամենալուսավոր էջն է

Ղարաբաղյան շարժումը հայոց պատմության ամենալուսավոր էջն է։ Ժամանակ, երբ մենք անկախ քաղաքական և գաղափարական նախընտրություններից միասնական էինք, ունեինք հստակ նպատակ և տեսլական։ Ժամանակ, երբ մեր երկիրը կառավարող մարդիկ գիտեին, թե ուր են գնում և ուր են տանում մեր երկիրը...

38 տարի անց Ղարաբաղյան շարժման նվաճումները և պատմական հաղթանակները ոչնչացվում են։ Չկա հազարամյակների հայկական Արցախը, քայքայված է համազգային միասնությունը, նսեմացվում է մեր ազգային արժանապատվությունը, ստորադասվում են մեր ազգային շահերը...

Այսօր վերոհիշյալը կործանած մարդիկ անտարակուսորեն նպատակադրված են ոչնչացնելու ղարաբաղյան շարժման մյուս նվաճումները. Սահմանադրությունը, անկախության հռչակագիրը, ազգային ինքնիշխանությունը և մեր անկախ պետականությունը։

Պարտավոր ենք կանգնեցնել Փաշինյանին, և հունիսի 7-ին խափանել իր երրորդ ժամկետը։

P.S. Որպես երիտասարդ` հպարտությամբ և նախանձով եմ ուսումնասիրում մեր պատմության այդ շրջանը, հույսով, որ այդ ամենի գոնե մի մասը կվերադարձնենք...

Արի Անդրանիկյան