Արման Բաբաջանյան. Դատավոր Աննա Դանիբեկյանին թիկնապահ է տրամադրվել (տեսանյութ)
Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին արդեն տրամադրվել է պահպանություն/թիկնապահ։ Այս մասին հայտնում է Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը։
«Հիմա աշխատանքներ են տարվում տան պահպանության և տան անդամների պաշտպանության ուղղությամբ։ Մեղավորներն անպատիժ չեն մնա»,֊նշում է նա։
Նշենք, որ քիչ առջ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է ինչպես է Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Քոչարյանի համակիրը հետապնդում և ճնշումների ենթարկում դատավոր Աննա Դանիբեկյանին
Հիշեցնենք, որ սպետեմբերի 20-ին, Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող դատական նիստին հրապարակվեց «Մարտի 1-ի» գործով ամբաստանյալ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ որոշումը: Դատարանը որոշեց ընտրված խափանման միջոցը թողնել անփոփոխ:
Ռոբերտ Քոչարյանը կշարունակի կալանավորված մնալ:
Նշենք նաև, որ իշխանությունը պետք է պաշտպանի Մարտի 1-ի գործով վկաների, տուժողների ներկայացուցիչների, դատախազի, դատավորների անվտանգությունը: