Արման Մուսինյան. Նոր աղետ է, եթե ժողովուրդը սխալ ընտրեց
Factor TV-ի զրուցակիցը Հայ Ազգային կոնգրեսի պատգամավորության թեկնածու Արման Մուսինյանն է
- Թեև Տեր-Պետրոսյանն արդեն բացատրել է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմելու իր առաջարկի իմաստը, բայց հիմա Ձեր խոսքերը լսելով, կարող է հարց ուղղեն՝ գնում էիք հանցագործների՞ հետ դաշինք կազմելու։
- Ժողովուրդը երկուսին էլ մերժում է, բանաձևը երկու այս ուժերին մերժելն ու վերադառնալն է իրատեսության քաղաքականություն։ Այդ առաջարկով պետության համար Տեր-Պետրոսյանն ապահովում էր հետևյալ հարցը՝ ապահովում էր Նիկոլ Փաշինյանի հեռացումն իշխանությունից, որը միայն լավ, դրական նշանակություն ունի ՀՀ-ի համար, և կանխում էր Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը իշխանության, ինչը ևս միայն դրական ազդեցություն կունենա։
Հայաստանում ձևավորվելու էր տեխնոկրատներից ձևավորված կառավարություն՝ փորձառու վարչապետի գլխավորությամբ, որտեղ որևէ պաշտոն չէին զբաղեցնելու նախկին նախագահները։ Տեր-Պետրոսյանն իրեն, Սերժ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանին և Ռոբերտ Քոչարյանին հանում էր քաղաքականությունից և դաշտը թողնում էր ավելի թարմ, նոր վարչապետի, որը հասարակությունում կցաներ համերշխանության սերմեր և մենք կկարողանայինք դուրս գալ այս իրավիճակից։ Համերշախությունը շատ կարևոր էլեմենտ է, որովհետև բոլոր ազգերը, ովքեր բախվել են նման աղետի, սթափվել են, իրար կոտորածներն ու հոշոտածները նստել են մի սեղանի, լուծում են գտել, գիծը գծել են, որից հետո հասարակությունը հանգստացել է և այդ ժողովուրդը սկսել է երկիր կառուցել։
Ցավոք՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանն առաջնորդվեցին ոչ թե պետական, այլ անձնական մոտիվներով։ Այսօր այդ պատճառով ունենք այս լարվածությունը, որտեղ երկու անձնական մոտիվներով առաջնորդվող վարքով գործիչներ սպառնում են միմյանց ատամներ ջարդել, պողպատյա եսիմ ինչ անել, դուելի հրավիրել, վրեժ լուծել, փեշերից բռնել-բերել, և եթե Հայաստանի ժողովուրդը սխալ ընտրություն արեց, մի նոր աղետ է բերելու մեր երկրի գլխին։ Այս կողմերից մեկի հաղթանակը Հայաստանին տանելու է ավելի մեծ ցնցումների։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում