Խոսք
Արման Թաթոյանը՝ Արցախում սովամահության դեպքի մասին
Արցախում սովամահության դեպքն իրական է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Քիչ առաջ խոսել եմ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ, ուսումնասիրել ենք փաստաթղթերը: Այս պահին իրականացնում ենք ապացույցների հրատապ ամրագրում, այդ թվում` անհրաժեշտ թարգմանություն:
Բայց չպետք է մոռանալ, որ սա ադրբեջանական մտադրված ֆաշիստական քաղաքականության հետևանք է, էթնիկ հայկական ինքնության նկատմամբ պաթոլոգիկ ատելության արդյունք, իսկ խաղաղասիրությունն էլ բացարձակ կեղծիք է»:
ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այսոր հաղորդել է, որ Արցախում սովամահության դեպք է արձանագրվել: