Պաշտոնական
Արմեն Սարգսյանը նախարարների նշանակման հրամանագրեր է ստորագրել
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագրեր նախարարներ նշանակելու և վերանշանակելու մասին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահի հրամանագրերով՝
- Զոհրաբ Մնացականյանը վերանշանակվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնում,
- Դավիթ Տոնոյանը՝ պաշտպանության նախարարի պաշտոնում,
- Արայիկ Հարությունյանը՝ կրթության և գիտության նախարարի պաշտոնում,
- Սուրեն Պապիկյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնում,
- Էրիկ Գրիգորյանը՝ բնապահպանության նախարարի պաշտոնում,
- Ֆելիքս Ցոլակյանը՝ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում,
- Հակոբ Արշակյանը՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում,
- Տիգրան Խաչատրյանը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնում,
- Ատոմ Ջանջուղազյանը՝ ֆինանսերի նախարարի պաշտոնում,
- Արսեն Թորոսյանը՝ առողջապահության նախարարի պաշտոնում,
- Արտակ Զեյնալյանը՝ արդարադատության նախարարի պաշտոնում,
- Զարուհի Բաթոյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում: