«  Սեպտեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Արմեն Խաչատրյան. Բա քե՞զ քանի դատ ու դատարան պիտի դատի, Սյամո

Արմեն Խաչատրյան. Բա քե՞զ քանի դատ ու դատարան պիտի դատի, Սյամո

Հայտնի հարցազրույցում Սյամոն անընդհատ կրկնում էր, որ դատվելու են ու որ չեն թողել իրեն բանակցությունների միջոցով ստանան ավտոնոմիա: Մի հարցազրույցի ուղիղի կեսը ասել է՝ քննություն, դատարան, դատվել, ավտոնոմիա: Հակված էլ չեմ շատ ասածների հավատալ, էդ թվում էդ ավտոնոմիային, թեեւ չեմ բացառում, որ ինչ որ բաների դիմաց հնարավոր է եւ խոստում էլ ստացած լինի:

Հիմա ուրիշ տեսնակյունից էլ նայենք քննությանը, դատարանին, պատասխան տալուն:
Ինքը ստացել է կորսված, պարտված Արցախի համար խոստում՝ ավտոնոմիա ու ազգային գվարրդիա ստանալու համար ու դավաճան ու հանցագործ ա համարում, որ էդ նույն մսխված Արցախի ինքնուրույնության վերջին հույսը կործանել են: Շատ ճիշտ է, եթե էդպես է:

Բա քեզ քանի դատ ու դատարան պիտի դատի, Սյամո, քանի քննություն պիտի քո դավաճանության չափը պարզի, որ 97-98-ին տապալեցիր-տապալեցիք Լաչինով ու Քելբաջարով, հայկական բանակով, իշխանության բոլոր ատրիբուտներով, հայկական դրամով, հայկական անձնագրով, միջազգային լրջագույն երաշխիքներով, միջազգային ճանաչումով, խաղարար ու անվտանգության զոնայով, խաղաղարար-խաղաղապահով ու պետական ու միջազգային ամենաբարձր մակարդակով եւ երաշխիքներով բանակցված ու համաձայանեցված պայմանագիրը: Բանակցությունները շանտաժով ու սպառնալիքով տոռպեդահարելը ու Արցախյան կարգավորումը “ոչ մի թիզ հողի” հուն փոխելն էլ հերոսությունդ է՞ր: Ուր է քո “ծովից ծով Արցախը”: Նախ մեղայականով գնա սրա համար ներկայացի քննություն-դատարանին, հետո ուրիշների դավաճանությունը մտցրու աչքները:

Հ.Գ. Ռոբն ու Սերժը չթպրտան, հավասար հանցակիցներ են ու հավասար պատասխանատու:
Հ.Գ. Նիկոլի մեղքը սա չի քչացնում: Հակառակը, Սյամոն դեռ տաք էր, նոր էր թուրը պատյան դրել, Նիկոլը 25 տարվա հեռավորությունից պարտավոր էր հասկանալ, թե ուր է տանում այս արկածախնդրությունը: Դրանից Նիկոլի մեղքը կրկնակի ծանր է:
Հ.Գ. Ու չեմ հասկանում էն բացականչությունները, թե՝ վայ, բան, եթե սա ճիշտ ա, ուրեմն պիտի բոլորին դատել: Ասեցի, թե ումից է պետք սկսել դատելը:

Արմեն Խաչատրյան