«  Հունիս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

Արմինե Մելքոնյան. Պահանջում եմ ՀՀ Արդարադատության հստակ գնահատականը

Արմինե Մելքոնյան. Պահանջում եմ ՀՀ Արդարադատության հստակ գնահատականը

«Նավասարդ Ագրոյի» գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Հարգելի ընկերներ , հարգելի լրագրողներ ...

2021 թվականի հուլիսի 16֊ին Արցախի Հանրապետության և Նավասարդ֊Ագրոյի միջև ի դեմս Գարիկ Նավասարդյանի կնքվել էր հուշագիր ,ըստ որի Արցախի Հանրապետության Մաճկալաշեն համայնքում պետք է մինչև ՆՈՅԵՄԲԵՐԻ 16֊ը կառուցվեր թռչնաֆաբրիկա պետության միջոցներով, որը կազմում էր 323(7)մլն դրամ ,իսկ թռչնաֆաբրիկան կառուցելուց հետո պետության ֆինանսավորմամբ (52մլն դրամ) Նավասարդ ֊Ագրոն պետք է բերի 15հազար թև թռչուն ։
Ուշադրություն դարձրեք պայմանագրի կետին , որ թռչնաֆաբրիկան կառուցելուն պես ...
Այդ պահին և այդ ընթացքում Արցախում կոնկրետ անձինք արեցին ամեն ինչ ,որ ծրագիրը ձախողի , և մինչև այսօր թռչնաֆաբրիկան պատրաստ չէ շահագործման։

Շինարարությունը որը պետք է ավարտվեր նոյեմբերի 16֊ին ,պայմանագիր է կնքել հոկտեմբերի 22֊ին , այսինքն 20 օրում պատրաստվում էին կառուցել 2000 քմ թռչնաֆաբրիկա։
Հանցագործության սկիզբը չեն նայում , քանզի իրենց հովանավորյալներն են այնտեղ կանգնած և մեղքը բարդում են Արցախին լավություն անել ցանկացող մարդու վրա։

Հետաքրքիր բան Նկատենք...
Հսկայական ծավալի շինարարության համար որևէ տենդեր չի հայտարարվել ,իսկ երբ ժամանակին Գարիկն ասում էր , որ դա քիչ ծախսի խնդիր է ինչի եք թվերն ուռճացնում, հանդիպեց ընդվզման , կամ ավելի կոպիտ ասած գողերը սկսեցին բարձր գոռալ բռնեք գողին ։

Երեկ դատարանը առաջադրել է շինծու մեղադրանք ,իբր Գարիկը հավերի գումարը հափշտակել է , այնինչ իրենք գյուղատնտեսության ներկայիս նախարարի կրկնակի այցով համոզվել են ,որ հավերը գտնվում են Հայաստանում, և երեկ ,և այսօր և վաղը Գարիկը ասում է ,դուք ֆերման սարքել եք՞ ...
Պետք է սարքել ու գրավոր պահանջել հավերը , մինչև այսօր ոչ ֆերման է ավարտական փուլում ,ոչ էլ Նավասարդ֊ագրոյից հավ են ուզել ։
Բայց Գարիկին որոշել են բռնել ։
Փաստաբանի այն հարցին , թե 323մլն դրամի ֆերման մինչև հիմա չեք սարքել ,դա հափշտակություն չէ, վերջից եք գալիս ,ու այն զավեշտալի կետից ,որ Գարիկը չի բերել հավերը ։
Հարց որտեղ պետք է բերի հավերը Գարիկը , եթե մինչև այսօր թռչնաֆաբրիկան չունի կոմունիկացիա, որ գոնե սարքավորումների միացումները տրվի ։

Պահանջում եմ ՀՀ Արդարադատության հստակ գնահատականին։

Ի դեպ Գարիկին բռնի ուժով անօրինական Արցախի ոստիկանության են հանձնել Գեղարքունիքի մարզի Սևանի ոստիկանության բաժնի աշխատակիցները ոստիկանապետ Սուրեն Ջանիկյանի անմիջական մասնակցությամբ։