Արսեն Թորոսյան. Չինաստանից վերադարձած հային քշել են երևանյան պոլիկլինիկայից
Չինաստանից վերադարձած Հայաստանի քաղաքացուն քշել են երևանյան պոլիկլինիկաներից մեկից, նրա հետ շփվել շարունակել են պատուհանի հակառակ կողմից, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Մեկնաբանելով միջադեպը՝ նախարար Թորոսյանը նշել է, որ պոլիկլինիկայի բժիշկների նման պահվածքն անթույլատրելի է։
«Նման բաներն անթույլատրելի են։ Բուժանձնակազմը պետք է զբաղվի ախտորոշմամբ եւ բուժմամբ։ Հույս ունեմ, որ սա ընդամենը եզակի դեպք է և չի կրում համատարած բնույթ»։
Արսեն Թորոսյանի խոսքով՝ պոլիկլինիկաների ղեկավարներին այսօր հանձնվել են կարգադրություններ, թե ինչպես պետք է աշխատեն կորոնավիրուսի սպառնալիքի պայմաններում, ինչպես նաեւ ԱՀԿ վերջին ուղեցույցների հայերեն թարգմանությունները վիրուսի դեմ պայքարի վերաբերյալ։ Բացի այդ, Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը սերտորեն աշխատում է բոլոր բժշկական հաստատությունների հետ, որպեսզի թույլ չտա վիրուսի տարածումը երկրում։
Ամբողջական՝ տեսանյութում