«  Մայիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика


Արտակ Հարությունյան. Ձայների փոշիացման մասին խոսակցությունները բերում են ձայների փոշիացման

Արտակ Հարությունյան. Ձայների փոշիացման մասին խոսակցությունները բերում են ձայների փոշիացման

Ես վստահ պնդում եմ, որ ձայների փոշիացման մասին խոսակցությունները բերում են ձայների փոշիացման։ Իհարկե ձայների փոշիացմանն են բերում նաև մեծ քանակի անդեմ ուժերի մասնակցությունը, բայց եթե նայեք մի քանի իրական ասելիք ունեցող, «բագաժ» ունեցող, լավ կադրեր ու փորձ ունեցող ուժերին, ապա կտեսնեք որ փոշիացման թեմայի անդադար շրջանառումը փոշիացնում է հենց այդ ուժերի ձայները։

Երբ տարածում են խոսակցություն, որ դիցուք ՀԱԿ-ը չի անցնելու, ու փոշիացնելու է ձայները, մեկ էլ տեսնում եք պատկեր, որ ահագին մարդ կա, որ ուզում ա ՀԱԿ-ին տեսնել խորհրդարանում, բայց ձայնը տալու ա ըստ սոցհարցումների առաջատար ուժերին, որ իր ձայնը «չփոշիանա»։ Արդյունքում ՀԱԿ-ի (այլ նմանատիպ ուժի) ձայները պակասում են, սոց. հարցումների հայտարարած առաջատար ուժերի ձայներն արհեստական ավելանում։

Ու չնայած այդ մարդիկ իրենք են կատարում իրենց ընտրությունը, բայց փաստացի քարոզչական էս մթնոլորտը բերում է անարդար ընտրության, ընտրությունները չեն արտահայտում ընտրողի իրական ցանկությունը, իրական նախընտրությունը։

Էս քարոզչական ծուղակը բոլորովին նոր չի, բայց գնալով ավելի ու ավելի է խորացնում բևեռվածությունը, ժողովրդի ոչ իրական նախընտրություններով ԱԺ-ի ու իշխանության ձևավորումը։

Այո, պետք է սա հասկանալով մերժել օրինակ Նիկոլենց սատելիտ կուսակցություններին, կենսադրություն չունեցող, ասելիք չունեցող ուժերին։ Բայց էն ուժերին, ում իսկապես ուզում եք խորհրդարանում տեսնել, պետք է առանց վարանելու ձայն տալ՝ արհեստական նրանց լուսանցք չնետելով։

#խելամիտ_ուղի 
քվեաթերթիկ 10✔️

ՀԱԿ վարչության անդամ
Արտակ Հարությունյան