Արտակարգ դրություն. օր 2
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք, մասին ֆեյսբուքի իր էջում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի թիվը 84 է: Դեպքերի 81 տոկոսն Էջմիածնի և արտադրամասի ուղղություններն են»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ այս պահին մեկուսացված է 444 անձ, իսկ 799 մարդու կառավարությունը հորդորել է ինքնամեկուսացվել տներում:
Վարչապետը նշեց՝ Չարենցավանում ևս կա դեպք կա, սակայն քանի որ նրա հետ շփումներ չեն եղել, մեկուսացման կարիք չկա:
«84-ից ընդամենը 26 հոգի ունեն 37-ից բարձր ջերմություն, 6 հոգի ունեն 38 և բարձր աստիճան ջերմություն, 39 աստիճան ջերմություն ունեցող պացիենտ չունենք: Երկու թոքաբորբով դեպք կա, որից մեկը արդեն ապաքինվում է:Այս ընթացքում 700-ց ավելի թեստավորում է իրականացվել»:
Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին ցուցաբերել սոցիալական պատասխանատվություն, հաճախակի ջերմաչափումներ անել, ջերմության դեպքում՝ ինքնամեկուսանալ: