«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

«Արտաշատում դեռևս կիրառվում է ՀՀԿ-ական ընտրական մեթոդը»

«Արտաշատում դեռևս կիրառվում է ՀՀԿ-ական ընտրական մեթոդը»

ՄԱՐԶԵՐՈՒՄ ԴԵՌԵՎՍ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՆ ԵՎ «ԲԱՐԻ»  ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ

Ս.թ.սեպտեմբերի 29-ին Արտաշատ քաղաքում նախատեսված է համայնքի ավագանու ընտրություններ: Հայտնի է, որ Արտաշատ քաղաքի Ավագանու լիազորությունները դադարեցվել էին, և ՀՀ կառավարության 2019 թ. հունիսի 20-ի N 761 որոշմամբ նշանակվել էին արտահերթ ընտրություններ: Լիազորությունների դադարեցման հիմնական պատճառը համայնքապետի հետ ունեցած հակասություններն են եղել, որի հիմքով էլ Ավագանին բոյկոտում և նիստ չէր հրավիրվում:

Ապրիլ-մայիս ամիսներին համայնքապետը նախաձեռնել էր ավագանու երկու նիստերի հրավիրում՝ օրակարգում ներառելով նաև Արտաշատ քաղաքում մի քանի փողոցների բակերի ասֆալտապատման նպատակով սուբվենցիոն ծրագրի հաստատումը: Հրավիրված երկու նիստերն էլ իրավազոր չեն եղել և, հետևաբար, սուբվենցիոն ծրագիրը չի հաստատվել, ինչը համաձայն սուբվենցիոն ծրագրին ներկայացվող պահանջների ՊԱՐՏԱԴԻՐ Է (ՀՀ կառավարության 2019 թ. հունվարի 31-ի 62 որոշում, 12-րդ կետ, 2-րդ ենթակետ): Ի՞նչու է պարտադիր. քանի որ ՏԻՄ օրենքի 12-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն համայնքի բյուջեն ՄԻԱՅՆ համայնքի Ավագանու որոշմամբ կարող է օգտագործվել:

Համաձայն ՀՀ կառավարության 2019 թ. հունվարի 31-ի որոշմամբ հաստատված կարգի՝ սուբվենցիոն ծրագրով բակերի ասֆալտապատման համար համայնքային բյուջեի մասնակցությունը սահմանված է 55 տոկոս, որը բավական մեծ և կլորիկ գումար է:

Ստացվում է Արտաշատում համայնքապետը ԱՌԱՆՑ Ավագանու որոշման և թույլտվության, որոշել է օգտագործել համայնքի բյուջեն, ինչը պետք է որ առաջացնի պատկան մարմինների ուշադրությունը:

Հրապարկված չէ, թե երբ է կառավարությունից հատկացվել 45 տոկոսի մասնաբաժնի տրամադրման որոշումը։ Ինչպես նաև հրապարակային տենդեր էլ չեն հայտարարել։

Վերլուծելով իրավիճակը՝ միանշանակ հարկ է փաստել, որ թույլ են տրվել ինչպես օրենսդրական, այնպես էլ ընթացակարգային մի շարք խախտումներ, որոնք, կարծում ենք, պետք է հետաքրքրեն ՀՀ Վարչապետին, ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարին և պատկան այլ մարմիններին:

Անհրաժեշտ է անմիջապես արձագանքել կատարվածին և թույլ չտալ նման գործելոճի շարունակությամբ ընտրությունների իրականացումը: 

Ինչևէ, սուբվենցիոն ծրագիրը գործարկվել է ս.թ սեպտեմբերի 10-ից: Իսկ ի՞նչու հենց սեպտեմբերի 10-ից: Այո՛, դա այն է՝ ինչ մենք մտածում ենք. արտահերթ ընտրությունների քարոզարշավը Արտաշատ քաղաքում մեկնարկում է սեպտեմբերի 17-ին՝ ասֆալտապատման աշխատանքների մեկնարկից ուղիղ մեկ շաբաթ հետո, և քանի որ աշխատանքները ծավալուն են, ապա նաև քարոզարշավի ամբողջ ընթացքի ընդգրկումով: Փաստորեն, ասֆալտային քարոզարշավ՝ միտված քաղաքային իշխանությունների հեղինակության բարձրացմանը: Փաստորեն կիրառվում է հին Հայաստանից ընտրություններում բոլորիս ծանոթ՝ բազմիցս իր «արդյունավետությունն» ապացուցած ՀՀԿ-ական մեթոդը:

Ակնհայտ խախտումներով իրականացվող ծրագիրը բացահայտորեն ոտնահարում է ավագանու այն թեկնածուների իրավունքները, որոնք չեն համարվում գործող համայնքային իշխանության թեկնածուները՝ չապահովելով արդար մրցակցության կանոնները:

Ստացվում է՝ ՀՀ պետական բյուջեից գումար է հատկացվում քաղաքային երբեմնի ՀՀԿ-ական իշխանություններին՝ ակնհայտ առավելություն ստեղծելով նրանց թեկնածուների համար՝ ասֆալտապատմանը զուգահեռ քաղաքացիներին հորդորելով քվեարկել նրանց հարող թեկնածուներին: Ի՞նչ է սա, եթե ոչ թաքնված քարոզ և առերևույթ արհամարհանք մյուս թեկնածուների նկատմամբ: Մի՞թե չէր կարելի ասֆալտապատումն իրականցնել ամռանը կամ էլ ընտրություններից հետո: Իհարկե՝ ո՛չ: Ամռանը կամ հոկտեմբեր-նոյեմբերին Արտաշատում ընտրություններ չեն սպասվում: Այս փաստը ապացուցում է, որ Արարատում ստեղծվել է թավշյա հեղափոխության սկզբունքներին և գաղափարներին հակասող մի յուրահատուկ իրավիճակ, որի մասին, ըստ ամենայնի, տեղյակ չէ հարգարժան Վարչապետը:

Իրապես ցավալի է, որ մեր իրականացրած «թավշյա հեղափոխության» հռչակած սկզբունքները մի քանի նախկին և նոր չինովնիկների ձեռքով արժեզրկվում և ոչնչացվում են:

Չե՛նք թողնելու և չե՛նք հանդուրժելու այդ գործելաոճը: Մեր ազնիվ մղումներով և արդար նպատակներով նպաստելու ենք նոր Հայաստանի կայացմանը:   

Հ. Գ. Վերջում, կցանկանանք նշել, որ բոլոր արտաշատցիներն էլ ուրախ են, որ տարիներ շարունակ չվերանորոգված բակերն ի վերջո ասֆալտապատվում են (իհարկե բացառապես ՀՀ կառավարության աջակցությունից և միջամտությունից հետո), սակայն տեղական իշխանությունների կիրառված մեթոդաբանությունը և իրականացման ձևերը, մեղմ ասած, անընդունելի են և եղկելի:

Ավագանու ինքնառաջադրված թեկնածու՝ Վ. Վ. Մելքոնյան
Արարատի մարզ, ք. Արտաշատ