«  Հունիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


Արթուր Օսիպյանն ազատ կարձակվի, հացադուլը չի դադարեցրել

Արթուր Օսիպյանն ազատ կարձակվի, հացադուլը չի դադարեցրել

Oրեր տևած նստացույցից, քաղհասարակության մի քանի դիմումներից հետո արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպյանը ազատ է արձակվել, «Ազատությանը» փոխանցեցին Քրեակատարողական ծառայությունից:

Հիշեցնենք, որ Արթուր Օսիպյանը ձերբակալվել է 2026թ․ մայիսի 18-ին Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո, երբ քարոզարշավի ժամանակ մոտեցել էր Փաշինյանին և քննադատել նրան։

Նիկոլ Փաշինյանը կոշտ բառապաշարով հակադարձել էր Օսիպյանին․ «... Ռադդ քաշի, համբալի մեկը: «Արթուր Օսիպյանն եմ», գլուխդ պատին ես տվել, գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը: «Արթուր Օսիպյանն եմ», թալանչի անասուններ: Դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ հինգ հազար զոհի մասին ես խոսում, ա՛յ տականք»,- ասել է վարչապետի աթոռը զբաղեցրածը: 

Կալանավորվելուց հետո Օսիպյանն առ այսօր հացադուլի մեջ է։ Երեկ նրա փաստաբանը տեղեկացրեց, որ Օսիպյանը հրաժարվել է բժշկական զննությունից: «Ընդհանրապես արդեն հացադուլավորների մոտ մահվան վտանգ է լինում, երբ անցնում է 14-օրյա շեմը։ Այդ ժամանակ արդեն կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»,-  ասել էր փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը:
Նշենք, որ Օսիպյանն ավելի վաղ հայտարարել է, որ  հացադուլը կդադարեցնի այն ժամանակ, երբ Փաշինյանը ներողություն խնդրի իրենից։