Քաղաքական
Արթուր Վանեցյանը Պետռեգիստրում հիմնադրամ է գրանցել
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նոյեմբերի 27-ին Արդարադատության նախարարության Պետռեգիստրում հիմնադրամ է գրանցել, գրում է «Ազատությունը»:
«Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն են գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, գիտությունների թեկնածու Վարդան Ոսկանյանը և ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը։
Հիմնադրամի կանոնադրության մեջ «Նպատակներ» բաժնում գրված է՝ «աջակցել ժողովրդավարության ամրապնդմանը նպաստող ծրագրերին»:
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում