«  Մարտ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Արթուր Խաչիկյան. Մենք բոլորս գտնվում ենք ընկնող ինքնաթիռում՝ առանց օդաչուի

Արթուր Խաչիկյան. Մենք բոլորս գտնվում ենք ընկնող ինքնաթիռում՝ առանց օդաչուի

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է:

«Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչեցրածը խելագարության դրսևորում է: Այնպիսի իրավիճակում, որում մենք ենք գտնվում, այսպիսի պրես-կոնֆերանսը խայտառակություն է: Այս խումբն ու խմբի ղեկավարը փաստացի ընդունում են, որ մենք ձախողվել ենք բոլոր ոլորտներում: Կարճ ասած՝ ամեն ինչ փլուզվել է, ոչինչ չենք կարող անել, բայց դա մեր մեղքը չէ: Հիմա էլ նոր մեղավորներ են գտել՝ բանակը, դե, իհարկե, Ռուսաստանը, ինչպես միշտ: Նախկիններին այս անգամ չհիշեց, երևի մոռացավ…

Այս իշխանությունները դիվանագիտությունը տապալեցին, բերեցին պատերազմ, պատերազմից հետո հռչակեցին «խաղաղության դարաշրջան», դա էլ տապալվեց, հույսեր էին կապում Արևմուտքի հետ, դա էլ չստացվեց…

Ռուսաստանը շատ սխալներ է արել, և կարող է՝ ամենավատը դեռ առջևում է, մենք դեռ պիտի տեսնենք՝ ինչպես է նա իրեն պահում Արցախում, բայց հակառուսական ճամբարը մի կողմին մեղադրում է, իսկ մյուս կողմին ասելու բան չունի: Ինչո՞ւ…

Ձեր սիրած միջազգային հանրությունը բացարձակ անտեսում է հայ ժողովրդին, նրա շահերը, անվտանգությունը, ցեղասպանությունը… Որտե՞ղ են ձեր բանաձևերը, Մակրոնի սրտաճմլիկ գրառումները, որոնցից դուք այնպես հուզված էիք ու արցունքներով լաց էիք լինում, որովհետև հուզված էիք, որտե՞ղ է ձեր տիկին Փելոսին, որտե՞ղ է ձեր Հաագայի դատարանի որոշումը, որտե՞ղ են ձեր եվրոպական դիտորդները, որ այստեղ պետք է մեզ գրիչներով ու բլոկնոտներով պաշտպանեին:

Հիմա էլ մենք որոշել ենք, որ Ռուսաստանը պետք է մեզ պաշտպանի: Ես փորձում եմ հիշել՝ պատմության մեջ եղե՞լ է դեպք, երբ որևէ ղեկավար որոշի, թե մյուս պետությունն ինչ է անելու իր ժողովրդի մի մասի համար: Երեկ մեզ ծաղրեցին: Մենք հասել ենք այն օրի, որ ՌԴ-ն մեր ղեկավարին բացեիբաց ծաղրում է: Երբ Մարիա Զախարովան խոսում է Բուլգակովի «Շան սրտից», մենք բոլորս հասկանում ենք՝ որ կերպարի հետ է նա համեմատում Փաշինյանին… Սրանից ավելի վիրավորական բան կա՞… Այսպիսի վիրավորանք երբևիցե որևէ մեկը մեր պետությանը չէր հասցրել:

Արևմուտքն ունի դեմոկրատիա, բայց նաև շատ մեծ խնդիրներ ունի այդ դեմոկրատիայի հետ: Խնդիրներից մեկն էլ այն է, որ այնտեղ խոշոր կորպորացիաները կառավարում են խոշոր փողը: ԱՄՆ-ը կորպորացիաների երկիր է: Այնտեղ կա պաշտոնական կոռուպցիա, որը կոչվում է լոբբինգ: Վաշինգտոնում 1000-ից ավելի լոբբինգով զբաղվող ընկերություններ կան: Դելեգալիզացված կոռուպցիա է:

Միջազգային հարաբերությունները բավականին կեղտոտ բիզնես է, բոլորը դա գիտեն: Այստեղ բարոյական հայտարարություններ անել չի ստացվում, պետք է զբաղվես ռեալ պոլիտիկով:

Ո՞ւմ շահերին է համապատասխանում, որ Հայաստանը կորցնի Արցախը, Ռուսաստանն այստեղից դուրս գա, Թուրքիան ու Ադրբեջանը միանան, մենք դառնանք նրանց հպատակ ինչ-որ պրոտեկտորատ ու հետո ժամանակի ընթացքում վերանանք… Դա ո՞ւմ է պետք… Իհարկե, ոչ Ռուսաստանին:

Տոյվո Կլաարի՝ այստեղ գալուց հետո պարզ էր, որ ոչ մի հետաքրքրություն նրանք մեր նկատմամբ չունեն, ստրատեգիական շահեր՝ նույնպես»:

Ամբողջական՝ տեսանյութում: