«  Մարտ 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика


Աշոտ Սարգսյան. Փաշինյանը կատարում է «վերևից իջած» հերթական հանձնարարությունը

Աշոտ Սարգսյան. Փաշինյանը կատարում է «վերևից իջած» հերթական հանձնարարությունը

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է «ՎԵՐԵՒԻՑ ԻՋԱԾ» ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Լևոն Տեր-Պետրոսյանն է, որ իր առաջնորդությամբ Հայաստանը և հայ ժողովրդին ներքաշել է այս ավանտյուրայի մեջ». - Նիկոլ Փաշինյան։
Նկատի ունի Ղարաբաղյան շարժումը, հաջորդած հաղթական պատերազմը եւ հետո։

Չեմ ուզում վիրավորել իմ ընթերցողի ինտելեկտը՝ փաստեր բերելով ցույց տալու համար հակառակը կամ այսպիսի մի մտքի գերանհեթեթությունը։ Որովհետեւ ընթերցողներիս մի մասը այդ իրադարձությունների կրող-մասնակիցներն ու ականատեսներն են եղել, մյուս մասը ինչ-որ բան ավագներից լսած կլինեն հաստատ։

Եւ, որքան էլ մեր լեզուն հարուստ, դժվարանում եմ հարմար բառեր գտնել բնութագրելու համար ասվածը կամ արարքը։ Այսինքն՝ նման բառեր կան բառարաններում, որոնք սակայն օգտագործելի չեն հրապարակային խոսքում։ Բայց տվյալ դեպքում դա չէ կարեւորը։

Այն, որ Ն. Փաշինյանը արդեն որերորդ անգամ ցուցմունք է տալիս անգամ ինքն իր դեմ, սովորել ենք։ Սովորել ենք նաեւ, որ նման ցուցմունքներն իր կատարած ծանրագույն հանցաքների մասին, անհետեւանք են մնում ոչ միայն իրավապահ մարմինների կողմից, այլ նաեւ հասարակական համարժեք քննարկման ու դատապարտման չեն արժանանում։

Հիմա նա ոչ թե անգամ ցուցմունք է տալիս, այլ սուտ մատնություն է անում. ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի, այլ սեփական երկրի դեմ։

Դու նույնն է, ինչ մարդը ցուցմունք տա կամ սուտ մատնություն անի սեփական ծնողի դեմ։ Սա Ադրբեջանը հանգիստ կարող է ներկայացնել որպես Արցախյան առաջին պատերազմում Հայաստանի ագրեսոր լինելու, երեք տասնամյակ իր տարածքները օկուպացրած լինելու մասին փաստարկ՝ վկայված հենց Հայաստանի իշխանության առաջին դեմքի կողմից։ Եւ փոխհատուցում  պահանջի իր ավերված շրջանների վերականգնման ու դրանց բնակչության կրած բարոյական ու նյութական վնասների համար։ Նման պահանջի մասին, նա, կարծեմ, մի քանի անգամ խոսել է։ Հիմա՝ հիմքեր են պետք։
Այսինքն՝ գործ ունենք Բաքվից եկած հերթական հրահանգ-հանձնարարության կատարման հետ։

Անհավատալի է՞ թվում, որ Հայաստանի ղեկավարը տալիս է այդ հիմքերը։ Բանական մարդու համար՝ այո։ Ու հենց դրանում է Փաշինյանի «հաջողությունների» գաղտնիքը. անել բաներ, որոնք անհավատալի են մարդ-բանականի համար։

Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ
Աշոտ Սարգսյան