«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Ավինյան. Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա

Ավինյան. Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը 

Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը լավ հիմք է ստեղծում հայ-վրացական հարաբերությունների հետագա ամրապնդման և զարգացման համար: Երկրները ձգտում են նաև զարգացնել տնտեսական ոլորտում երկկողմ համագործակցությունը:Հ

ունիսի 27-ին Երևանում հանձնաժողովի 10-րդ նիստի բացմանը ելույթով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին:

«Այս հանձնաժողովի աշխատանքները Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ բազմոլորտ համագործակցության զարգացման մեր համատեղ ջանքերի հերթական ապացույցն է: Մեր կառուցողական գործընկերությունը ներառում է միջպետական կապերի բազմաթիվ կարևոր ուղղություններ, և միանշանակ է, որ միջկառավարական հանձնաժողովն իր գործունեությամբ ևս կծառայի այդ համագործակցության խորացմանը: Մենք մեծ կարևորություն ենք տալիս Վրաստանի հետ մեր հարաբերություններին և կարող ենք փաստել, որ այսօր Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա: Եվ մեր երկու երկրների վարչապետերի հստակ հանձնարարականն է նաև տնտեսական ոլորտում երկկողմ համագործակցությունը հասցնել երկու հարևան և բարեկամ երկրներին հարիր մակարդակի»,-ասաց Ավինյանը: