«  Հունիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


Այս ընտրությունները առաջադեմ, արժեքներ կրող հասարակության պարտության մասին էին. GALA TV (տեսանյութ)

Այս ընտրությունները առաջադեմ, արժեքներ կրող հասարակության պարտության մասին էին. GALA TV (տեսանյութ)

Այս ընտրությունները առաջադեմ, արժեքներ կրող հասարակության պարտության մասին էին: Սա նահանջ էր մի քանի քայլ... Գաղափարական, արժեքներ կրող մարդիկ հասկացան, որ «նպատակը արդարացնում է միջոցները» թեզով կարելի է ոտնահարել համամարդկային արժեքներ, կարելի է գաղտնալսել բոլորին անխտիր, կարելի է սրան-նրան ձերբակալելու, սնանկացնելու հրովարտակներ արձակել, կարելի է միանգամից հարթակներից կալանքի սանկցիա որոշել ու ցուցում տալ՝ ում քանի տարով է հարկավոր մեկուսացնել: Կարելի է խորհրդարանի անցողիկ շեմը հաղթահարած ուժից գողանալ մանդատները և դա բացատրելու ու հիմնավորելու համար առանձնապես ջանքեր էլ չթափել... Կարելի է անել ամեն-ամեն ինչ, և ոչ մեկը ոչինչ չի ասի...

Բազմաթիվ կարմիր գծեր հատվեցին. գծեր, որոնք նվաճվել էին տարիների պայքարի արդյունքում: Դրանք հեշտ ձեռքբերումներ չեն եղել. ամեն հաջորդ հանգրվան պահանջել է տարիների դաժան ու համառ պայքար: Այս ամենը, սակայն, փաթեթավորվեց այնպես, թե իբր հիբրիդային սպառնալիքների դեմ պայքար է մղվում, և որ այսպես՝ դիկտատորական ոճով ու հակաօրինական մեթոդներով ժողովրդավարություն է կառուցվելու:
Չես կարող ավտորիտար մեթոդներով ժողովրդավարություն կառուցել: Երբ դու հանցագործի դեմ պայքարում ես իր իսկ մեթոդներով, դու ոչ թե հաղթում ես հանցագործությանը, այլ լեգիտիմացնում ես այն։ Պետությունն ու օրենքը կանգնած են հանցագործից բարձր՝ թե՛ իրավական, թե՛ բարոյական առումով։ Եթե պետությունը սկսում է կիրառել հանցագործի գործիքակազմը, նրանց միջև տարբերությունը վերանում է։ Մնում են միայն երկու հանցագործ, որոնցից մեկն ուղղակի իշխանություն ու լծակներ ունի։

Արմենուհի Վարդանյան
GALA TV

Ավելին՝ տեսանյութում