Օրացույց
Աշխարհը նշում է Մայրենի լեզվի օրը
Մայրենի լեզվի միջազգային օրը (International Mother Language Day) հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1999 թվականի նոյեմբերի 17-ին։ Այն նշվում է ամեն տարի փետրվարի 21-ին՝ սկսած 2000 թվականից և ուղղված է լեզվային ու մշակութային բազմազանությունը պահպանելուն։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ աշխարհում մոտ 6 հազար լեզու գտնվում է ոչնչացման վտանգի տակ։
Ըստ Հայաստանի Հանրապետության սահմանադրության, ՀՀ պետական լեզուն հայերենն է: