Հայաստան
Այսպես սկսվեց Ղարաբաղյան շարժումը (տեսանյութ)
1988-ի փետրվարի 13-ին Լեռնային Ղարաբաղում սկսվեցին զանգվածային հանրահավաքներ, որոնք հաջորդող օրերին սաստկացան գործադուլներով։ Տեղի հայ բնակիչները պահանջում էին մարզխորհրդի նստաշրջանի հրավիրում եւ Ադրբեջանին ենթակա Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Հայաստանին միացնելու որոշման ընդունում: Չնայած խոչընդոտներին՝ նստաշրջանը կայացավ եւ ընդունեց հայտնի որոշումը։
Փետրվարի 20-ին օպերայի (այժմ՝ Ազատության) հրապարակը հաշված ժամերի ընթացքում լցվեց տասնյակ հազարավոր մարդկանցով։
Այսպես սկսվեց Ղարաբաղյան շարժումը։
Ներկայացվող հատվածը Տիգրան Պասկեւիչյանի «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմից է։


