Քաղաքական
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ուղիղ
Հայաստանի Ազգային ժողովը արտահերթ նստաշրջան է հրավիրել, որի նախաձեռնողը կառավարությունն է:
Օրակարգում ընդգրկված է 10 հարց, որոնց մեծ մասը պետք է քննարկվի երկրորդ ընթերցմամբ:
Օրակարգում են՝
- - «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին.
- - Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին,
- - Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,
- - «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին,
- - Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին,
- - Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին,
- - «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- - Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին,
- - «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- - «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին: