«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ (թարմացվող)

Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ (թարմացվող)

Երևանի 9/19 ընտրատեղամասում քվեարկում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Լրագրողի հարցին՝ հանուն ինչի՞ քվեարկեց հիմնադիր նախագահը. Տեր-Պետրոսյանը պատասխանեց՝ «Հանուն խաղաղության»:

Սերժ Սարգսյանը քվեարկեց:Սարգսյանի մատնահետքը սարքն այս անգման էլ չճանաչեց: Լրագրողները հետաքրքրվեցին Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հետ կապված, սակայն նա հեռացավ:

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն  ընտրեց 8/16 ընտրատեղամասում, ապա պատասխանեց  լրագրողների հարցերին.

«Իմ վրա արյան մեղադրանք չկա, ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի մեղադանքին: ՀՀ 10 քաղաքացի սպանվել է, ապացույցները կեղծվել են, բանակը ներգրավվել է ապօրինի կերպով ներքաղաքական պրոցեսների մեջ»:

 «Այդ գաղտնալսումը մոնտաժված էր: Հեռախոսազանգից հասկանալի է, որ ես Սանկտ Պետերբուրգում եմ իմանում Խաչատուրովի ձերբակալության մասին: Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ Հայաստանի դատական համակարգը երբեք այդքան անկախ չի եղել: Քոչարյանի գործը ընտրությունների հետ կապ չունի, պրոցեսը դեռ 5 ամիս առաջ էր սկսվել»:

Ժամը 11-ի դրությամբ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցել է  201250 ընտրող կամ 7.76 տոկոսը։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից արձանագրված ընտրախախտումները ժամը 9-ից մինչև 11:00՝ ԱՅՍՏԵՂ

 «Անկախ դիտորդի» արձանագրած խախտումները ժամը 10:00 դրությամբ՝ ԱՅՍՏԵՂ

«ՀՀ պատմության մեջ այս ընտրությունները լինելու են ամենաարդար և աննախադեպ ընտրությունները»,- իր ընտրությունը կատարելուց հետո լրագրողերին ասաց ԱԱԾ տնօերն Արթոււր Վանեցյանը՝ հավելելով, որ դրա մեջ բոլորը կհամոզվեն մի քանի ժամից:

«Շատ մեծ փոփոխություն կա, վարչական ռեսուրս չկա»,- ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ իր ընտրությունը կատարելուց տետո։ Նա երքեց տեղեկությունները, թե ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել. «Երբեք չի եղել այդպիսի բան։ Պետք է կեղծ տեղեկություններ տարածողները պատասխանատվության ենթարկվեն»։

9/59  ընտրատեղամասում  իր քվեարկությունն անելուց հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ եթե իշխանությունների պարտականությունը ստանձնած պարտավորությունների կատարումն է, ապա   քաղաքացունն էլ՝ քվեարկելը։ Եվ էական չէ, ում ձայն կտան, կարևորը՝ ազատ և անկախ ընտրություններն են։

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քվեարկել  է  հանուն Հայաստանի եւ Արցախի անվտանգության և ժողովրդի բարեկեցության։

10/49 - տեղամասում իր ընտրությունը կատարեց Սասնա ծռեր կուսակցության ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը։ Նա ընդգծեց. «Բնականաբար, մեր ուզած հավասարությունը չէր կարող լինել։ Հիմա կա ազատություն, իսկ շարունակությունը մենք ժողովրդի հետ կապահովենք»:

9/47 - տեղամասում իր ընտրությունը կատարեց ՀՀԿ կուսակցության առաջին համար Վիգեն Սարգսյանը։ Նա վստահ է, որ Սերժ Սարգսյանը կմասնակցի այսօրվա ընտրություններին:

9։00 - Մակներկեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի մամլո ասուլիսը։

Հիշեցում. Ընտրական տեղամասերից ուղիղ հեռարձակմաինը կարող եք հետտևել ԿՀԸ կայքում՝  աջ կողմում տեղակայված ցուցակներից ընտրելով համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի սպասրկման տարածքը ու տվյալ տարածքի ցանկում ընդգրկված ընտրական տեղամասերից մեկը: Հեռարձակման պատուհանը կբացվի նույն էջում` ընտրված դաշտերի ներքևում:

8։35 - 10/54 տեղամասում իր ընտրությունը կատարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Ոստիկանապետը ընտրեց հանուն լավ Հայաստանի։ Լրագրողի հետ կարճատև զրույցի ընթացքում Օսիպյանը պատասխանեց ՀՀԿ-ի, Սասնա Ծռերի մեղադրանքներին, ինչպես նաև Սաշիկ Սարգսյանի որդու՝ Ֆրանկլին Գոնսալես կեղծ անձնագրով թաքնվող Նարեկ Սարգսյանի էքստրադիցիայի հարցին։

8։00 -  ՀՀ տարածքում բացվեցին 2010 ընտրական տեղամասեր, որոնցից 479-ը՝ Երևանում: 

Ընտրողների ընդհանուր թիվն է 2 միլիոն 573 հազար 579 մարդ: