Քաղաքական
Ազգային ժողովի նիստը (ուղիղ)
Ազգային ժողովոը շարունակում է նախօրեին սկսած իր հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանի օրակարգում ընդգրված են ռեկորդային թվով հարցեր՝ 41:
ԱԺ օրակարգում են մասնավորապես, հետևյալ հարցերը.
- 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին,
- «2018 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում եւ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը,
- ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
- ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների ընտրություն
- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների ընտրություն: