Բաբաջանյան. Ապտակ հեղափոխությանը. Խունդկարյանը Քոչարյանի կողմից պետության զավթման հանցակիցն է
Արման Բաբաջանյան. Ապտակ հեղափոխությանը. Խունդկարյանը Քոչարյանի կողմից պետության զավթման հանցակիցն է:
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին աշնանային նստաշրջանի իր հերթական նիստերն է գումարել: Օրակորգում ընդգրկված է 57 հարց, որից առաջինը ՍԴ դատավորների ընտրության հարցի քննարկումն է:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դավարոների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին:
Նշենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը՝ հայտնեց Նաիրա Զոհրաբյանը՝ թեկնածությունների հարցը քննարկելուց առաջ:
«Մենք որոշել ենք և չենք մասնակցելու Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը: Քանիցս ասել ենք՝ այստեղ խախտված են հստակ ընթացակարգեր»,-ասաց Զոհրաբյանը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ՍԴ դատավորի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի ընտրությանը՝ հայտարարեց խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր ելույթում:
«Հակաիրավական գործընթացը, որ այս դահլիճում տեղի է ունեցել Սահմանադրության փոփոխության համատեքստում, շարունակվում է, և այս ընտրությունն այդ հակաիրավական գործընթացի հետևանքն է»,- ասաց Տարոն Սիմոնյանը: