Բաքուն 13 հայ ռազմագերիներին դատապարտեց 6 տարվա ազատազրկման
Բաքվի դատարանը 13 հայ զինվորականներին դատապարտեց 6 տարվա ազատազրկման։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
«Խիստ ռեժիմի բանտում պատիժը կրելուց հետո նրանք բոլորը հարկադրաբար կարտաքսվեն»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հայ զինվորականներին մեղադրում են շինծու «ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ կատարելու» մեջ։ Որոշումը վերաբերում է՝
Հայկազ Հովհաննիսյանին, Վարազդատ Մանուկյանին, Դավիթ Ստեփանյանին, Լևան Թոսունյանին, Արթուր Բաղդասարյանին, Սերոբ Ավագյանին, Վարազդատ Հարությունյանին, Ժորա Մանուկյանին, Հրայր Հերաբյանին, Նարեկ Գասպարյանին, Գրիգոր Կյուրեղյանին, Աշոտ Գևորգյանին և Մարտին Աղրամանյանին։
Հիշեցնենք՝ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում դեկտեմբերին, ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքներից 62 զինծառայող գերեվարվեց Ադրբեջանի կողմից։ Բաքուն նրանց նկատմամբ շինծու քրեական գործեր է հարուցել Հայաստան գերիների վերադարձը խոչընդոտելու համար։
Բաքվի դատարանը ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովին դատապարտեց 10 տարվա ազատազրկման: