Քաղաքական
Բաքուն 2 հայ ռազմագերու դատապարտել է 15 տարվա ազատազրկման
Ադրբեջանում հայ ռազմագերիներ Դավիթ Դավթյանին և Գևորգ Սուջյանին դատապարտել են 15 տարվա ազատազրկման։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Դավիթ Դավթյանին և Գևորգ Սուջյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 276 (լրտեսություն), 228 (ապօրինի զենքի ձեռքբերում կամ կրում), 279 (օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում), 318 (պետական սահմանի ապօրինի հատում) շինծու հոդվածներով: