Բաքվում համանախագահները հանդիպել են ԼՂ-ի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 27-ից 30-ը այցելել էին տարածաշրջան: Նրանք հայտարարությամբ ամփոփել են այցը։
Համանախագահները հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ։
Երկու մայրաքաղաքներում նրանք խորհրդակցություններ են անցկացրել արտաքին գործերի նախարարների եւ պաշտպանության նախարարների հետ: Մայիսի 28-ին համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ:
Բաքվում համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ:
Ըստ հաղորդագրության՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները ընդունել են համանախագահների առաջարկը շուտով իրենց հովանու ներքո հանդիպելու եւ մոտ ժամանակներում մանրամասներ կներկայացնեն:
Համանախագահները խորը մտահոգություն են հայտնել վերջին շրջանում զոհերի կապակցությամբ եւ կոչ են արել կողմերին զսպվածություն ցուցաբերել։