Բայդենի ուղերձը` Ցեղասպանության 108-րդ տարելիցի առնչությամբ
Սպիտակ տան կայքում քիչ առաջ հրապարակվել է Ջո Բայդենի՝1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված ուղերձը։
Միացյալ Նահանգների նախագահը հրապարակել է իր ապրիլքսանչորսյան ուղերձը, որում, ինչպես և նախկինում օգտագործել է Հայոց ցեղասպանություն եզրույթը, նշելով, որ 1915 թվականի ողբերգական իրադարձությունների հետևանքով մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին կամ սպանվեցին։
«Աշխարհի տարբեր երկրների հետ միասին հիշատակի տուրք մատուցելով այս ցավալի պատմությանը, մենք նաև ընդգծում ենք այն տոկունությունն ու վճռականությունը, որ ցուցաբերել է հայ ժողովուրդը։ Վերապրածներից շատերը ստիպված էին նոր կյանք սկսել այլ երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։ Թե՛ այստեղ, թե՛ ողջ աշխարհում հայ ժողովուրդը հույսն է հակադրել ատելությանը», - հայտարարել է Բայդենը՝ նշելով, որ Հայոց ցեղասպանությունը վերապրածներն ու նրանց սերունդները մշտապես անդրադարձել են այս իրադարձություններին, որպեսզի թույլ չտան դրանց կրկնությունը։
«Եկեք մեկ անգամ ևս խոստանանք, որ կպայքարենք ատելության դեմ՝ հանուն մարդու իրավունքների և վայրագությունների կանխման», - նշել է Բայդենը։