Բժիշկների զորակոչ է հայտարարվում
2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը Հայաստանում կիրականացվի զորահավաք։ Այս մասին որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության հերթական նիստում։
Զորահավաքը կներառի զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետներին` ծառայության ժամկետը սահմանելով 2 տարի:
Պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը սահմանվում է մինչև 70 բժիշկ-մասնագետ:
Միաժամանակ 2020 թվականի դեկտեմբերի 31-ից սկսած` կիրականացվի պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրում։
Նույն որոշմամբ սահմանվում է նաև, որ պահեստազորի սպայական կազմի զորակոչից խուսափող քաղաքացիները կենթարկվեն քրեական պատասխանատվության։
Զորակոչի ավարտից հետո նրանց վերաբերյալ կազմված նյութերը կուղարկվեն Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության համապատասխան կայազորային քննչական բաժիններ` քրեական հետապնդում հարուցելուհամար։
Եթե զորակոչված քաղաքացին գտնվում է արտերկրում, ԱԳՆ–ն դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով պարտավորվում է կազմակերպել նրանց վերադարձը Հայաստան։