«  Դեկտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Բորել. Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը չի երկարաձգվի

Բորել. Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը չի երկարաձգվի

Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը, որն ավարտվում է հաջորդ շաբաթ, այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ նշելով, որ նման որոշում է կայացվել Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների Բրյուսելում երեկ՝ դեկտեմբերի 12-ին, տեղի ունեցած նիստին։

Բորելի գնահատմամբ՝ առաքելության աշխատանքը «արդյունավետ» էր, բայց առաքելության ժամկետը չերկարաձգելու պատճառների մասին չխոսեց, միայն նշեց, որ «և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ պայմանավորվածության համաձայն» առաքելությունը իր գործունեությունը դեկտեմբերի 19-ին պետք է ավարտի։

Հիշեցնենք` Եվրոպական միության՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով հայկական կողմում դիտորդ-փորձագետները տեղակայել են հոկտեմբերի 20-ին:

Նշենք՝ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից  կրակ են վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: