«  Մարտ 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика


Բորիս Նավասարդյան. ՀՀ Առաջին նախագահի առանձնատան հոսանքազրկումը չի կարող բացատրվել ոչ մի վթարով

Բորիս Նավասարդյան. ՀՀ Առաջին նախագահի առանձնատան հոսանքազրկումը չի կարող բացատրվել ոչ մի վթարով

Եթե ճիշտ է, որ ՀՀ առաջին նախագահի առանձնատունը հոսանքազրկված էր «տասնյակ ժամերով», դա լրջագույն խնդիր է, անգամ անկախ նրանից, միտումնավոր է դա արվել, թե ոչ։

ՀՀ օրենքով, իրենց պաշտոնավարման ժամկետը ավարտած նախագահները հատուկ պահպանության ներքո գտնվող անձիք են, ինչը նշանակում է, որ պետության կողմից նրանց տրամադրվող կացարանը՝ հատուկ պահպանվող օբյեկտ է, ինչն էլ իր հերթին ենթադրում է, որ պահպանությունը իրականացվում է էլեկտրական հոսանքով ապահովման հուսալի համակարգի միջոցով։ Այդ օբյեկտի հոսանքազրկումը, այն էլ տեւական ժամանակով, չի կարող բացատրվել ոչ մի վթարով։

Կասկած չունեմ, որ տվյալ դեպքում կրկին պետության կողմից տրամադրված թիկնապահները հետեւողականորեն ահազանգում էին առաջացած խնդրի մասին, եւ դրա լուծումը պետք է գտնվեր հաշված րոպեների ընթացքում։ Էլ չեմ ասում, որ կացարանը պետք է ապահովված լիներ էլեկտրամատակարարման պահուստային տարբերակով։ Նման դեպքերում ասում են, սա է ամենը, ինչ պետք է իմանալ անվտանգության ոլորտում պետական կառավարման որակի մասին։

Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ
Բորիս Նավասարդյան