«  Օգոստոս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Ծեծկռտուք Ազգային ժողովում (տեսանյութ)

Ծեծկռտուք Ազգային ժողովում (տեսանյութ)

Խորհրդարանի նիստում սկսված իրարանցումը ԱԺ նախագահի հայտարարած ընդմիջման ընթացքում վերածվել է ծեծկռտուքի։

ԱԺ նիստերի դահլիճում ներկա պատգամավորների նկարահանած տեսանյութում ընդդիմության ու իշխանության ներկայացուցիչները վիրավորում ու հարվածում են միմյանց։ Տեղահանվում են ԱԺ պատգամավորական աթոռները։

Դահլիճ են մտել նաև անվտանգության աշխատակիցները։

Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իրեն վատ է զգացել։ Գործընկերները շտապ օգնություն են կանչել։ Խոսելով ստացած վնասվածքների մասին՝ Աննա Մկրտչյանն ասաց. «Պարանոցի հատվածում, ձեռքերիս, ոտքերիս վնասվածքներ ունեմ», տեղեկությունը  հայտնում է news.am-ը:

Ազգային ժողովում ծեծկռտուքի ժամանակ հարվածել են «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանի ճակատին և ոտքերին, պատռել են վերնաշապիկը։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց  Մինասյանը` անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքին։