ՉԻ. Լայն բացված ծակերով
Մեկը մեզ գրել է. բա, էս ինչե՞ր եք գրել Շիրինյանի մասին, ինքը շատ պատրաստված, խելացի քաղաքագետ է, հայրենասեր, գրագետ, ամո՛թ ձեզ:
Շիրինյա՞նն է պատրաստված: Վայ, ձյուն գա մեր գլխին: Երեկ դրա տխմարություններից մի քանիսին անդրադարձանք, իսկ հիմա, հարգելի ընթերցողներ, ցույց տանք դրա պատրաստվածությունն ու խելացիության մակարդակը:
Էդ նույն «Free news»-ի հետ հարցազրույցից նրանից երկու արտահայտություն մեջբերենք:
1. «1973թ. սեպտեմբերի 11-ն էր, երբ Պինոչետը գրոհեց Մոնկատայի նախագահական ռեզիդենցիան...»:
Մեկդ դրան փոխանցեք, որ Չիլիի նախագահական նստավայրը Լա Մոնեդան է, ոչ թե Մոնկատան:
Լրիվ խառնել է իրար. Մոնկադան (դա էլ չգիտի, որ Մոնկատա չի, այլ Մոնկադա) ոչ թե նախագահական նստավայր է, այլ զինվորական կազարմա, ու գտնվում է ոչ թե Չիլիում, այլ Կուբայում, ու ոչ թե Պինոչետն է գրոհել, այլ Ֆիդել Կաստրոն, ու ոչ թե 1973 թվականին, այլ 1953-ին:
Մեկը մեկին էն հայկական ռադիոյի հայտնի անեկդոտն է:
2. «Սալվադոր Ալիենդեն հայտարարեց, որ իմ մանդատը ժողովուրդն է տվել, և ես կմեռնեմ նախագահի աթոռի վրա, չեմ հանձնվի: Եվ սաղավարտը գլխին տեղում գնդակահարվեց»:
Մեկդ դրան փոխանցեք, որ Չիլիի նախագահ Սալվադոր Ալիենդեն չի գնդակահարվել, այլ ինքնասպանություն է գործել, որը պաշտոնապես հաստատվել է 2011 թվականին նրա աճյունի լրացուցիչ փորձաքննությամբ:
Ամբողջական նյութը՝ «Չորրորդ իշխանության» կայքում