«  Փետրվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Яндекс.Метрика


Մարտիրոս Չարչարենց. Չմոների խրախճանքը

Մարտիրոս Չարչարենց. Չմոների խրախճանքը

Չմոների խրախճանքը

Նայում եմ Հայաստանում Վենսի այցելությանը հաջորդած  սոցիալական կայքերում ծավալվող օրգիային ու արդեն ոչ թե զայրանում եմ, այլ անտանելի սրտխառնոց եմ զգում։ Զզվանքս ավելի պատկերավոր նկարագրելու համար պիտի անալոգիայի դիմեմ։

Բոլորդ երևի հիշում եք ձեր դպրոցական տարիները, հատկապես արդեն ավագ դասարաններում սովորելու տարիները, ու վստահաբար հիշում եք, որ կային աշակերտների մի քանի խմբեր։ Հիմնականում երեք խումբ էր լինում։

Մեկը պոպուլյար կամ անգլերեն սլենգով ասած` քուլ երեխեքն էին, որոնք սովորաբար ինչ-որ նեղ, փակ շրջանակ էին կազմում ու անդադար էն տպավորությունը կար, որ էդ շրջանակում ինչ-որ շատ բաղձալի բաներ են կատարվում` թույն փարթիներ, թանկ շորեր, հետաքրքիր ուղևորություններ, սիրային կապեր սիրուն աղջիկների կամ տղաների հետ, և այլն։

Երկրորդ խումբը խելացի, ինքնավավ երեխեքն էին, որոնք շմոտկեցից, ավտոներից ու կոսմետիկայից շատ ավելի լուրջ հետաքրքրություններ ունեին, որոնք էդ դեբիլներին վերևից էին նայում ու որոնք առանձնապես դրանց հետ շփվելու ցանկություն չունեին։ Շփվելուց էլ մի կերպ իրենց զսպում էին, որ ձեռ չառնեն դրանց, կծող բաներ չասեն, չծիծաղեն դրանց նախասիրությունների, ինչպես նաև շատ վստահ տոնով ասվող էշությունների ու ստերի վրա։

Երրորդ խումբը ոչ քուլ երեխեքն էին, որոնք շատ ուզում էին քուլ լինել, բայց չէին կարողանում։ Իրենց ռեյտինգը բարձրացնելու համար էս խմբի երեխեքն անդադար քսմսվում էին էդ քուլ երեխեքին, քծնում էին նրանց, ինչ-որ ծառայություններ էին մատուցում` էն հույսով, որ իրենց կընդունեն քուլ երեխեքի ոհմակ։ Քուլ երեխեքը սրանց երբեմն հետները տեղ էին տանում, ինչ-որ բաների շատ ընտրովի կերպով մասնակից էին դարձնում, բայց անդադար սրանց թիկունքում բաբմասում էին սրանցից, ծաղրում էին սրանց ու միշտ էնպես էին անում, որ իրական` իրենց համար կարևոր բաներին մասնակից չլինեն հանկարծ։ Միշտ զգույշ էին, որպեսզի թույլ չտան, որ ոհմակի մյուս անդամները չմտածեն, թե իրենք էդ չմոների հետ իրական մտերմություն ունեն։

Էսօրվա Հայաստանը, հատկապես էն մարդկային թափոնը, որ իրեն արևմտամետ է հռչակել, էդ դպրոցական, թինեյջեր չմոների էկվիվալենտն է։ Էսօր իրենց մի փոքր ուշադրություն են դարձրել, երջանկությունից խելագարվել են։ Երևի չեն լսել, որ էդ ուշադրությունն ըստ մի ամերիկյան պաշտոնաթող դիվանագետի` ածանցյալ է Ադրբեջանի հետ քուլ տղերքի ունեցած հարաբերություններից, ինչպես նաև Ռուսաստանի ու Իրանի դեմ իրենց օգտագործելու մտադրություններից։

Երանի սրանք իմանային, թե Վաշինգտոնի քուլ տղերքն ու աղջիկներն իրենց ու իրենց երկրի մասին իրականում ինչ են մտածում։ Երանի սրանք հասկանային, որ քուլ փարթիներին իրենց երբեք չեն հրավիրելու ու իրենց ոչ ածանցյալ ուշադրության երբեք չեն արժանացնելու։ Չնայած դե չմոյի էությունը հենց դա է, որ ոչ այնքան քուլ փարթիներով էլ կարող է բավարարվել, միայն թե թույլ տան քսմսվելը շարունակել։ Միայն թե կարողանան էդ քուլ երեխեքին քսմսվելով մյուսների նկատմամբ իրենց գերակայությունն զգալ։

Սա է։ Ուրիշ բան չի Հայաստանում էսօր կատարվողը։ Հա, չմոռանամ։ Միշտ էս պատմությունն ավարտվում է նրանով, որ էդ չմոները գնում են ինչ-որ քուլ փարթիի` մտածելով, որ իրենք այլևս շրջանակից ներս են, բայց կամ իրենց ներս չեն թողնում կամ եթե ինչ-որ ձևով կարողանում են ներս սողոսկել, տեսնում են, թե ինչպես են իրենց մասին ինչ-որ բաներ պատմում քուլ երեխեքն ու ինքնամոռաց ծիծաղում։ 

Մարտիրոս Չարչարենց