Կարեվոր
Դատարանն արդարացրեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ Մուշեղ Սաղաթելյանին
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր արդարացրեց Մարտի 1-ի գործով դատապարտված 2008 թվականի նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի Շիրակի ներկայացուցիչ Մուշեղ Սաղաթելյանին:
2008-ին Սաղաթելյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի՝ սառը զենք կրելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն կիրառելու հոդվածներով, դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և 900 հազար դրամ տուգանքի։
Դատարանն այսօր նրան արդարացրեց հանցակազմի բացակայության հիմքով:
Մուշեղ Սաղաթելյանը կաթվածից հետո կոմայի մեջ հիվանդանոցում է նախորդ տարվա մայիսից 9-ից։