Դատարանները մերժում են վարույթ ընդունել «Մարտի 1»-ի գործով դատապարտվածների բողոքները
Վերջին շրջանում վճռաբեկ ու վերաքննիչ դատարանները մերժում են վարույթ ընդունել 2008-ի հետընտրական ցույցերին մասնակցած, ապա ապօրինի դատապարտված անձանց բողոքները։
ՀԱԿ իրավական հանձնաժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ֆորմալ հիմնավորում որպես այդպիսին Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները նշում են այն, որ հիմնարար իրավունքի խախտում չկա.
«Դա պարզապես ծիծաղելի է, որովհետև նույն վերաքննիչ դատարանը, նույն վճռաբեկ դատարանը նույն դեպքերի վերաբերյալ, նույն փաստական հանգամանքներով, նույն հիմնավորումներով բողոքները բավարարում էր և ճիշտ էր անում, որ բավարարում էր: Առաջնորդվում էր Եվրոպական դատարանի հայտնի վճիռներով այդ դեպքերի հետ կապված, առաջնորդվում էր Վճռաբեկ դատարանի նախադեպերով, բայց ինչ-որ պահից սկսած Վերաքննիչ քրեական դատարանը և Վճռաբեկ դատարանը մերժում են այս գործերը վարույթ ընդունել: Մի գործով՝ Մելիք Գրիգորյանի գործով, վարույթ ընդունելը մերժելու որոշումը բողոքարկել ենք Վճռաբեկ դատարան, այդ պահին վարույթ է ընդունվել, հիմա սպասում ենք, որպեսզի հասկանանք, գուցե այդ մասով ինչ-որ հնարավորություն բացվի մյուս բողոքները նորից ներկայացնելու համար»,-ասաց նա:
Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ գրեթե ամբողջ ծավալով դիմել են դատարան, մի քանի գործեր հետ են վերադարձվել, դրանք կլրացնեն, նորից կուղարկեն; Ընդհանուր առմամբ, խոսքը 58 գործի մասին է:
Ավելին՝ սկզբնաղբյուրում: