Պաշտոնական
Դատարանը կրկին մերժեց Քոչարյանին
Դատարանը մերժեց ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ բողոքը։ Դատական նիստը նախագահում էր Գագիկ Պողոսյանը:
Երեկ էլ դատարանը մերժեց պաշտպանական կողմի բողոքն առաջին ատյանի դատարանի՝ Ռ.Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու որոշման դեմ։
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Նրա, ինչպես նաև Մարտի 1-ի գործով մյուս մեղադրյալներ Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի վերաբերյալ գործով նախաքննությունն ավարտվել է, ըստ փաստաբանների, ամենայն հավանականությամբ գործը դատարան կուղարկվի մայիսի կեսերին: