Դավիթ Ջալալյան. «Ադրբեջանամետ դիվերսանտները Հայաստանում․ Ինչ է հիբրիդային պատերազմը»
Ադրբեջանամետ դիվերսանտները Հայաստանում․ Ինչ է հիբրիդային պատերազմը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իրավապահներին հրահանգեց կոշտ հակահարված տալ մեր երկրում առկա դավադիր ուժերին և խմբավորումներին: «Մարդիկ կան` ուզում են երկրում քաոս լինի, հիբրիդային պատերազմ են մղում, ո՞վ են նրանք ընդհանրապես։ Ու այդ մարդկանց անուն-ազգանունները շատ կոնկրետ հայտնի է, լավ, հասկացանք, մեկ, երկու, երեք, չորս, էդ գող-ավազակները էս երկրում իրանց պետք է լավ զգա՞ն, դրանք պետք է մայթերի տակով «մասկիրովկայով» քայլեն, դրանք ո՞վ են ընդհանրապես, լրջորեն զբաղվեք էս հարցերով», – ասաց Նիկոլ Փաշինյանը։
Իսկ ինչ է իրենից ներկայացնում հիբրիդային պատերազմ կոչվածը: Ի տարբերություն ռազմական պատերազմի, հիբրիդայինը՝ թշնամական գործողությունների մի տեսակ է, որի դեպքում հարձակվող կողմը չի դիմում դասական գործողությունների, այլ իր հետ հակամարտության մեջ գտնվող կողմին ոչնչացնում է համակցելով քայքայիչ գործողությունները, սաբոտաժը, կիբեռպատերազմը, ինչպես նաև դիվերսիոն խմբերի սադրանքները:
Այսինքն, նշված գործողությունները կյանքի կոչելու դեպքում առաջանում է իրական քաոս, որը հնարավորություն է տալիս թշնամուն հասնելու իր նպատակին: Մեր պարագայում իրավիճակն այնպիսին է, որ ներքին թշնամին ուղիղ կերպով նույնացվում է արտաքին թշնամու հետ:
Հայտնագործություն չեմ անի, եթե նշեմ, որ Ադրբեջանում անհամբեր սպասում են Հայաստանում առկա դիվերսիոն խմբերի ակտիվ և արդյունավետ գործողություններին:
Ցավով պետք է արձանագրենք՝ Հայաստանում քաոս ստեղծելու հարցում դավադիր խմբերի և թշնամու շահերը համընկնում են: Ավելի ստույգ, երկրում առկա քաոսը թշնամու համար հարձակվելու ամենանպաստավոր վիճակն է:
Ուստի, հայաստնյան սևազգեստ խբավորումներին կարելի է միայն մեկ որակավորում տալ՝ ադրբեջանամետ դիվերսանտներ: