«  Մայիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика


Դավիթ Մաթևոսյան. ԿԵՐԿՈԽԸ

Դավիթ Մաթևոսյան. ԿԵՐԿՈԽԸ

ԿԵՐԿՈԽԸ (Վանոյի հանճարեղ տողերը`վկա) երևույթ է, երբ որոճացող ապրանքը (անասունը) դժվարամարս բույսեր է ուտում, հետո սկսում որոճալ, էլի որոճալ, բայց նրա մարսողական բարդ ու գրեթե կատարյալ համակարգը խաթարվում է, և չի մարսվում որոճացվող կանաչ զանգվածը։ Գազեր ու գազեր են առաջանում, կուտակվում ու կուտակվում։ Ապրանքը ուռչում է, ուռչում։ Սա է կերկոխը։ Հետո գըմփ (կամ զըմփ, կամ տըրաք)` տրաքում է ապրանքը։ Եթե չեն բժշկում` տրաքում է։ Եթե բժշկելու համար ուշ է` չեն մորթում` միսը գոնե փրկեն` տըրա՜աք, տրաքում է։

Մի առանձնահատկություն կերկոխի։ Էդ կանաչ զանգվածը, ասում են, հատուկ համ ու հմայք է ունենում ապրանքի համար` կանգ չի առնում, չի կարողանում, այլ վրա տված ուտում է և ուտում` գազերն էլ արտադրվում ու արտադրվում են` կուտակվում ու հուպ տալիս... Ու գըգըմփ։

Վկայություններ կան, որ ձեթով տապակած կարկանդակները` լինեն մսով, կարտոֆիլով, կամ ոսպով, ջերմոցում սելիտրայից խոշոր դարձած ելակը, կարտոֆիլը, և այլն, և այլն, կերկոխ են հարուցում ու գըմփըցնում։ Մանավանդ, եթե նախրի գլուխն անցած եզները, նախիրն ու ոչխարի հոտերը մոլորեցնելով, ներկայացել են որպես ցեղական ցլեր, ու իրենք էլ հավատացել են, թե խոտանված եզ չեն, այլ անխոտան ցուլ, ու որոճում են անխոնջ ժրաջանությամբ։ Մինչև տը֊րա֊քո֊ցը։

Հիմա կասեք` իրենց քարն իրենց գլուխը։ Թող տրաքեն։
Կասեմ` ոչ.քանիցս տեսել եմ միջավայրը ապրանքի` կերկոխից տրաքելուց հետո։ Տեսել եմ ապականված միջավայրը։ Այլանդակություն։
Եզրակացությունը թողնեմ ձեզ։

Դավիթ Մաթևոսյան.