«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Դավիթ Մաթևոսյանը  ազատվել է մշակույթի նախարարի խորհրդականի պաշտոնից

Դավիթ Մաթևոսյանը  ազատվել է մշակույթի նախարարի խորհրդականի պաշտոնից

Դավիթ Մաթևոսյանը ազատվել է մշակույթի նախարարի խորհրդականի պաշտոնից։

Հ.հ.գ. Պարզվեց, որ անսալով դիմումիս, նախարարը դեռ երեկ առավոտյան մակագրել է այն: Շնորհակալությունս իրեն` վստահելու և համատեղ աշխատանքի համար: Շնորհակալությունս նախարարության և նախարարի աշխատակազմերին, բոլոր ընկեր-գործընկերներիս: Արել եմ ինչ կարողացել եմ, կարողանայի` ավելին կանեի: Արել եք ինչ կարողացել եք, Ավելին կարողացեք և արեք:) Սահման քաջաց` զենք յուրյաց:

Հրանտ Մաթևոսյան Կենտրոն - թանգարանը կառուցվելու է և լինելու է Հայաստանի Հանրապետության լավագույն մշակութային օջախը, առայսօր աննախադեպ գործառույթներով և հայեցակարգով: Այն լինելու է նմուշ-միջավայր, ուր մարդը գալու է իրեն վերգտնելու: Այն կառուցվելու և լինելու է անկախ որևէ մեկիս ծուլանալուց, զլանալուց, չկամությունից: Այն լինելու է ազգային հարստություն և պարծանքի առարկա ոչ այն պատճառով, որ այսօր մենք' ՀՐԱՆՏԻ ընտանիքը դրա համար կռիվ ենք տալիս, այլ քանի որ ԴՈւՔ` իր ժառանգները էդ կռիվը տալիս եք այսօր:
Ծառայում եմ Հայաստանի մշակույթին և Հանրապետությանը, որ այդ մշակույթի (լավ ու վատ, հաջողած կամ ձախողած) ծնունդն է:

Դավիթ Մաթևոսյան

Ավելի վաղ Դավիթ Մաթևոսյանը գրել էր.

Հ.Գ. Որոշ հարցումներին ի պատասխան և անցած երեկոյի հրապարակումներին ի ամփոփումն. կանխատեսելով ԿԵՆՏՐՈՆԻ կառուցման շուրջ իրավիճակի լրիվ ճահճացումը և կանխելու համար հրապարակավ խոսելուս որևէ արգելք, արդեն 12 օր առաջ ինձ աշխատանքից ազատելու դիմում եմ ներկայացրել մշակույթի նախարարին, խնդրելով դա անել դեկտեմբերի 10-ից սկսած ցանկացած օրվանից: Դրական լուրեր դեռ չունեմ, բայց լիահույս եմ):