«  Մայիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика


Դմիտրի Պեսկով. Գազի արտոնյալ գինը կարող է շուկայական դառնալ, եթե Երևանը որոշի լքել ԵԱՏՄ-ն

Դմիտրի Պեսկով. Գազի արտոնյալ գինը կարող է շուկայական դառնալ, եթե Երևանը որոշի լքել ԵԱՏՄ-ն

Գազի արտոնյալ գինը կարող է շուկայական դառնալ, եթե Երևանը որոշի լքել ԵԱՏՄ-ն,  այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

ТАСС-ի փոխանցմամբ՝ Պեսկովը նաև ասել է, թե Ռուսաստանը էներգակիրների վստահելի մատակարար է, հատկապես՝ գործընկերների համար, սակայն գազի՝ Երևանի համար գրավիչ արտոնյալ գինը կարող է սկսել ձևավորվել շուկայական հիմքի վրա, եթե Հայաստանը որոշի լքել Եվրասիական տնտեսական միությունը:

«Այդպիսի արտոնյալ ռեժիմն անհնար է այլ ինտեգրացիաների մասնակիցների համար, դա, իհարկե, Եվրամիությունն է: Այնտեղ արդեն գների կատեգորիան լրիվ այլ է՝ այն շուկայական է: Դա շատ լավ հայտնի է Երևանում մեր բարեկամներին», - նշել է Կրեմլի խոսնակը: