Խոսք
Եղիշե Չարենցավանցի. Ձոն վարչապետին
Ձոն վարչապետին
Վարչապետ ունենք՝
Աշխարհը չունի,
Ասֆալտին փռող,
Պատերին ծեփող,
Ուզածին շինող,
Ում վրա ասես՝
Մատը կամ ուրիշ
Մի բան թափ տվող
Դուրսպրծուկներից
Մեր ազգը փրկող,
Վնգստացողներից
Մեզ ազատագրող:
Մարդն էլ ի՞նչ անի,
Որ գլխի ընկնենք,
Պատուհաս ունենք,
Աշխարհը չունի:
Եղիշե Չարենցավանցի