Պաշտոնական
ԵԿՄ-ն հաստատեց վարչության նոր կազմը և ընտրեց նախագահ
Այսօր՝ ապրիլի 7-ին Երկրապահ կամավորականների միության արտահերթ համագումարի ժամանակ որոշում կայացվեց կրճատել վարչության կազմը՝ դարձնելով 25 հոգանոց։ Նախկինում այն ունեցել է 100-ից ավելի անդամներ։
Ներկաները միաձայն կողմ քվեարկեցին այս առաջարկությանը, ապա միաձայն ընտրվեցին վարչության 25 անդամներ, որոնց մեջ ընդգրկված են Հայաստանի բոլոր մարզերի ներկայացուցիչներ։
ԵԿՄ վարչության անդամներն են․
- Մանվել Օհանյան
- Հովիկ Օհանյան
- Արամ Զավենի Սարգսյան
- Մուկուչ Սափեյան
- Բարսեղ Բարսեղյան
- Գառնիկ Միքայելյան
- Գագիկ Խաչատրյան
- Սամսոն Խաչատրյան
- Անդրանիկ Մկրտչյան
- Սասուն Միքայելյան
- Սուրեն Բարսեղյան
- Մանվել Եղիազարյան
- Արա Կետիկյան
- Ղուկաս Ուլիխանյան
- Անդրանիկ Քոչարյան
- Վաղարշակ Հարությունյան
- Հակոբ Հակոբյան
- Մարտին Կարապետյան
- Արմեն Մխիթարյան
- Մանվել Գալստյան
- Խաչիկ Հովսեփյան
- Հրանտ Սարկիսով
- Վարդան Պետրոսյան
- Ռուստամ Գասպարյան
- Ստեփան Նիկողոսյան։
Քիչ առաջ տեղի ունեցավ ԵԿՄ նոր վարչության առաջին նիստը, որի օրակարգային հարցը ԵԿՄ վարչության նախագահի ընտրությունն էր։ Վարչության 25 անդամները միաձայն կողմ քվեարկեցին Սասուն Միքայելյանի թեկնածությանը։