«  Փետրվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Яндекс.Метрика

Էլեկտրաէներգիան այսօրվանից թանկանում է

Էլեկտրաէներգիան այսօրվանից թանկանում է

Ուժի մեջ է մտել Հանրային ծառայություննեը կարգավորող (ՀԾԿՀ) հանձանժողովիընդունած թանկացման որոշումը. այսօրվանից Հայաստանի քաղաքացիները մեկ կիլովատ էլեկտրաէներգիայի համար միջինում 4.7 դրամ ավելի շատ կվճարեն։ 

Նախկին ցերեկային 45 ու գիշերային 35 դրամ սակագները, կախված սպառած էլեկտաէներգիայի չափից  ավելանում են 1.5-ից 5.5 դրամով։ Այսպես՝ ամսական մինչև 200 կիլովատ սպառող բնակիչների հոսանքը թանկանում է 1.5 դրամով, 201-ից 400 կիլովատ ծախսողների համար՝ 3.5, ավելի շատ օգտագործողների, այսինքն, հիմնականում բիզնեսի համար՝ 5.5 դրամով։ Հոսանքը չի թանկանում անապահով խավերի համար։

Երկու ամսից էլ, ամենայն հավանականությամբ, գազը կթանկանա։ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է գազը  թանակցնել միջինը 6 տոկոսով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այժմ ուսումնասիրում է ռուսական ընկերության հայտը։

Հիշեցնենք՝ հունվարից էլ ջուրն է թանակցել։