Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է. «Հրապարակ» (լրացված, տեսանյութ)
Ապրիլի 7-ին՝ Մայրության եւ գեղեցկության օրը, Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում իրավապահների մասնակցությամբ հերթական բռնության դեպքն է արձանագրվել, որն իրավապահ «մարմինները» փորձում են կոծկել:
Բռնության զոհը Նինա Խաչատրյանն է, որը փորձել է պաշտպանել իր որդիներին՝ հանկարծակի տուն ներխուժած ոստիկաններից եւ քննիչից:
Հրմշտոցի ընթացքում ստացած հարվածներից հետո կնոջ առողջությունը կտրուկ վատացել է, եւ մի քանի օր անց նա մահացել է:
Ամբողջական՝ hraparak.am-ում:
Լրացված
ՔԿ-ն ոստիկանների կողմից բռնության ենթարկված կնոջ մահը ուզում է բարդել բժիշկների վրա, գրում է «Հրապարակ օրաթերթը»:
Քննչական կոմիտեն մի անհասկանալի պատասխան է հրապարակել hraparak.am-ի «Էլի մի զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է» հոդվածի կապակցությամբ:
«Քննչական կոմիտեն առանց քննության, առանց դատաբժշկական փորձաքննության, առանց անգամ հաղորդում ներկայացրած անձին հարցաքննելու, առանց տարրական դիահերձման որոշել էր, որ Նինա Խաչատրյանը մահացել է ոչ թե ոստիկանների կողմից բռնության ենթարկվելուց, այլ բժշկական սխալի հետեւանքով։ Սա ուղղակի խայտառակություն է», գրում է hraparak.am-ը»:
Ամբողջական՝ այստեղ:
Տեսանյութը՝ news.am-ի


