ԵՄ պատվիրակության ղեկավար Մարագոսը լղոզեց, մանևրեց, շրջանցեց. GALA TV (տեսանյութ)
Ժողովրդավարության «տեսանելի առաջընթացի» առեղծվածը. բացի Փաշինյանի թիմից ու ԵՄ-ից, էլ ո՞վ է տեսնում
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը Հանրային հեռուստաընկերությունում էր՝ հարցազրույցի: Մի շարք հարցերի պատասխաններ տալիս՝ Մարագոսը դիվանագիտորեն լղոզեց, մանեւրեց, շրջանցեց...
Ժամանակներն են այդպիսին:
Կար ժամանակ, երբ ԵՄ դեսպաններն ավելի համարձակ էին, ավելի կոշտ դիրքորոշմամբ գնահատականներ էին տալիս, ավելի կտրուկ էին եւ բաց: Ժամանակներն էին այդպիսին:
Օրինակ՝ խոսքի համար ազատազրկված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործն այսօր հետաքրքիր չէ ոչ մի միջազգային կառույցի:
GALA TV
Հիշեցնենք՝ 2026-ի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանը օգնություն է խնդրել ԵՄ-ից։ Այս մասին այսօր Բրյուսելում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
«Դուք գիտեք, որ Հայաստանում մյուս տարի ընտրություններ են, և մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը դիմել են մեզ՝ խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային», - նշել է Կալլասը։
«Սա աննախադեպ խայտառակություն է, եթե ոչ պետական դավաճանություն: Փաշինյանը ներքաղաքական պայքարում հաղթելու համար մեր վրա «տղա է կանչում» Եվրոպական Միությանը, կեղծ մեղադրանքներ ներկայացնում ամբողջ ընդդիմության դեմ և ակնկալում «կանաչ լույս» կամ քարթ-բլանշ ընտրությունների արդյունքները կեղծելու ծրագրի իրականացման համար, նշել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:


