«  Մարտ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Երասխի հատվածի մարտական դիրքում թշնամու կրակոցից զինծառայող է զոհվել

Երասխի հատվածի մարտական դիրքում թշնամու կրակոցից զինծառայող է զոհվել

Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից զոհվել է ՊՆ N զորամասի զինծառայող, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը»,-նշված է հաղորդագրությունում:

Արշակ Սարգսյանը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքից էր, նախորդ տարվա հուլիսին էր զորակոչվել բանակ:

NEWS.am-ի հետ զրույցում Արշակի ընտանիքի բարեկամուհին պատմեց, որ նա իրենցից փոքր մեկ եղբայր ուներ, մայրը տնային տնտեսուհի է, հայրն աշխատում է գործարաններից մեկում: