«  Դեկտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Երեկոյան թշնամին կրակ է բացել Ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ

Երեկոյան թշնամին կրակ է բացել Ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանցիները դարձյալ խախտել են հրադադարի ռեժիմըբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,–ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ըստ Պն-ի՝ հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում  հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: