Պաշտոնական
Երեխային բռնության ենթարկած կինը հայտնաբերվել է
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա:
ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: Կինը Գավառ քաղաքի բնակիչ Աննա Արևշատյանն է։ Նա այս պահին ոստիկանությունում է:
ՆԳՆ-ն հորդորում է տեսանյութը չտարածել:
Ըստ MediaHub-ի՝ դստերը ծեծած կնոջ ամուսինը դատապարտվել է ազատազրկման՝ անչափահաս երեխաներին բռնաբարելու հոդվածով: