«  Սեպտեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика


Էրիկ Շամամյան. Ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը փրկեց Լիտվան

Էրիկ Շամամյան. Ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը փրկեց Լիտվան

Ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը փրկեց Լիտվան

1991 թվականի հունվարի 13-ին, երբ Վիլնյուսում խորհրդային զորքերը գրոհեցին հեռուստաաշտարակը և քաղաքում սպասվում էր նոր՝ ավելի մասշտաբային հարձակում, Լիտվա է ժամանում Հայաստանի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը։

Այդ օրերին Լիտվայի ղեկավար Վիտաուտաս Լանդսբերգիսը որևէ շփում չուներ խորհրդային զինվորական հրամանատարության հետ, իսկ իրավիճակը ծայրահաստիճան պայթյունավտանգ էր։

Տեր-Պետրոսյանը, ով Արցախյան շարժման տարիներից արդեն մեծ փորձ ուներ խորհրդային բանակի ու զինվորականների հետ բանակցելու, իր վրա է վերցնում նախաձեռնությունը․

• Առաջին հանդիպման կազմակերպումը․ Նա անձամբ կազմակերպում է Լանդսբերգիսի և Վիլնյուսի կայազորի հրամանատար, գեներալ Ուսխոպչիկի առաջին հանդիպումը։

• Արտակարգ դրության/պարետային ժամի կանխումը․ 
Հանդիպումից անմիջապես հետո գեներալ Ուսխոպչիկը հայտարարում է, թե կես ժամից Վիլնյուսում պարետային ժամ է մտցնում։ Տեր-Պետրոսյանն անմիջապես կոշտ միջամտում է․ «Դա ԽՍՀՄ Գերագույն խորհրդի լիազորությունն է, դուք իրավունք չունեք»։ Զինվորականները, հասկանալով, որ Տեր-Պետրոսյանը իրավացի է, տեղի են տալիս և հրաժարվում այդ մտադրությունից։

• Կապ Գորբաչովի հետ․ 
Հենց այդ քայլերից հետո է հնարավոր լինում կապ հաստատել Գորբաչովի հետ, ստանալ վիրավորներին օգնելու համաձայնությունը և, ամենակարևորը, կանխել հաջորդ գիշերվա նախատեսված նոր հարձակումը։

Ճգնաժամային պահին քաղաքական հասունությունը, իրավական գիտելիքները և խորհրդային զինվորական մեքենային քաջածանոթ լինելը թույլ տվեցին Տեր-Պետրոսյանին բեկում մտցնել Վիլնյուսի իրադարձություններում։

Աղբյուրը` Միխայիլ Զիգար` «Империя должна умереть»
«Դուք եղաք Լիտվայի ազնվաբարո պաշտպանը և ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատվիրակության գործողությունների վկան և մասնակիցը»
Վիտաուտաս Լանդսբերգիսը` Տեր-Պետրոսյանին, 1992թ.

Լուսանկարում` ՀՀ ԳԽ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Լիտվայի ԳԽ նախագահ Վիտաուտաս Լանդսբերգիսը:
Լուսանկարը` Հարութ Ուլոյանից:

Էրիկ Շամամյամ